Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 24-րդ կետերով և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով Քաջարան համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 15-ի «Քաջարան համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ վաճառելու մասին» թիվ 6-Ա որոշումը և 2024 թվականի ապրիլի 16-ին աճուրդի կազմակերպչի կողմից կազմակերպած աճուրդի թիվ 08 արձանագրությունը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. ՀՀ Սյունիքի մարզ Քաջարանի համայնք Քաջարանց գյուղ 3-րդ փողոց 52 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,2631 հա հողամասը 1177050 /մեկ միլիոն մեկ հարյուր յոթանասունյոթ հազար հիսուն/ ՀՀ դրամով օտարել աճուրդում հաղթող Արման Արտաշի Մարտիրոսյանին /ՆՔ 006013791, տրված 08.02.2017թ. 061 կողմից/:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: