Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով և 42-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի դ ենթակետով և հաշվի առնելով Քաջարան համայնքի, Քաջարան քաղաքի, բնակիչ Արշավիր Համբարձումի Մկրտչյանի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության, Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի, Քաջարան քաղաքի, Ա․ Խանջյան փողոցի թիվ 6 շենքում գտնվող Արշավիր Համբարձումի Մկրտչյանի սեփականության իրավունքով պատկանող (սեփականությա նիրավունքի վկայական N603600) 28 ք․մ․ ներքին մակերեսով տարածքին տրամադրել հասցե՝
Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, Քաջարան քաղաք, Ա․ Խանջյան փողոց, 6 շենք, 63 տարածք:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: