Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 78
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 355-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 նոյեմբերի 2023 թվականի N 355-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՐԱԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի  35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ տարածքային կառավարման նախարարության համակարգող նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 11-ի «Համայնքային ծառայողի ատեստավորման կարգը հաստատելու մասին» N 15-Ն հրամանի դրույթներով․  ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․ 2023 թվականի դեկտեմբերիի 25-ին անցկացնել ներքոնշյալ համայնքային ծառայողների հերթական ատեստավորումը․

1․1․ Ավետիսյան Մագաղատ  Սերյոժայի՝ աշխատակազմի քարտուղար (ծածկագիր՝ 1․2-1)․

1․2․ Ղահրամանյան Կարինե Վլադիկի՝  աշխատակազմի բնապահպանության, գյուղատնտեսության և տնտեսական զարգացման ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ           (ծածկագիր՝ 2․3-13)․

1․3․ Ստեփանյան Գայանե Ասլանի՝ աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության և սոցիալական ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ  (ծածկագիր՝ 2․3-11)․

1․4․ Գալստյան Արմինե Արթուրիկի՝ աշխատակազմի եկամուտների հավաքագրման և քաղաքացիների սպասարկման կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 2․3-14)․

1․5․  Սանոյան Մերի Սիսակի՝ աշխատակազմի եկամուտների հավաքագրման և քաղաքացիների սպասարկման կազմակերպման բաժնի առաջատար  մասնագետ (ծածկագիր՝ 3․1-19)․

1․6․ Պատվականյան Թամարա Գրիշայի՝ աշխատակազմի եկամուտների հավաքագրման և քաղաքացիների սպասարկման կազմակերպման բաժնի առաջին կարգի  մասնագետ (ծածկագիր՝ 3․2-10)։

2․ Ատեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու համար պատասխանատուն նշանակաել աշխատակազմի քարտուղար Մագաղատ Ավետիսյանին։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner