Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշման, և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է.
1․ Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և համայնքի վարչական տարածքում գտնվող հետևյալ հողամասերը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ օտարել`
ա/ ԼՕՏ1. Քաջարանի համայնք գյուղ Քաջարանց 3-րդ փ․ թիվ 80 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող /սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 09022021-09-0049/ 09-109-0018-0011 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,03962 հա հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 56300 /հիսունվեց հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ:
բ/ ԼՕՏ2. Քաջարանի համայնք գյուղ Քաջարանց 3-րդ փ․ թիվ 166 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող /սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 09022021-09-0050/ 09-109-0025-0110 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,50347 հա հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 714500 /յոթ հարյուր տասնչորս հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ:
գ/ ԼՕՏ3. Քաջարանի համայնք գյուղ Քաջարանց 3-րդ փ․ թիվ 167 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող /սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 09022021-09-0051/ 09-109-0025-0123 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,20512 հա հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 291100 /երկու հարյուր իննսունմեկ հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով։