Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով և 42-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի 3-րդ ենթակետը/ հասցե տրամադրելու մասին քաղվածք` 09132QEDPVNA/ և հաշվի առնելով Նինա Վաղարշակի Ավետյանի դիմումը՝
1.Հայաստանի Հանրապետության, Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի Ձագիկավան գյուղում գտնվող Նինա Վաղարշակի Ավետյանին ժառանգության իրավունքով պատկանող (նոտարական ակտի կոդ՝ 833-20260730-84-10362333, նոտարական ակտի գաղտնագիր՝ THD57Q) բնակելի տանը և 0.1069հա սպասարկման հողամասին տրամադրել հասցե՝
Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Ձագիկավան, 1-ին թաղամաս, 28 բնակելի տուն:
2.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: