|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
28 հոկտեմբերի 2019 թվականի N 43-Ա |
ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒ ԵՎ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի18-րդ հոդվածի 34-րդ կետով, Քաջարան համայնքի ավագանին որոշում է.-
1. Բնակարանային պայմանները բարելավելու նպատակով՝ Քաջարան համայնքում սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց և ընտանիքների, զոհված /մահացած/ կամ հաշմանդամ դարձած զինծառայողների /ազատամարտիկների/ բնակարանային պայմանները ուսումնասիրելու և գնահատելու նպատակով ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
Կողմ -8 ՄԵՐՈՒԺԱՆ ԱԹԱՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԳԱՐԻԿ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԿԱՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԿԱՐԻՆԵ ՄԱԿԻՅԱՆ ԷՐԻԿ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ԴԵՐԵՆԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(124.69 Կբ)
հավելված |
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|