Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468–րդ հոդվածներով, հաշվի առնելով «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի համաձայնությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝
1. 2011 թվականի նոյեմբերի 30-ին կնքված՝ անշարժ գույքի տարածքի վարձակալության պայմանագրում /գրանցված է սեղանամատյանում 4805/ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
ա/ Պայմանագրի 1․5 կետում կատարել փոփոխությունն և շարադրել հետևյալ կերպ՝
«1․5․ Սույն պայմանագրից բխող իրավունքները և պարտականությունները տարածվում են կողմերի վրա սկսած 2017 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ը։»
բ/ Պայմանագրի 3․1 կետում կատարել փոփոխություններն ու լրացումները և շարադրել հետևյալ կերպ՝
«3․1․ Տարածքի ամսական վարձաճարը սկսած 2025 թվականի փետրվարի 1-ից կազմում է 100000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ։ Մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը Վարձակալի կողմից վարձավճարը լրիվ վճարվել է Վարձատուին։»
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։