Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշման, 2003 թվականի դեկտեմբերի 24-ի <<Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման /գտնվելու վայրի/ գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին>> թիվ 1746-Ն որոշումը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքները, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝․
Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և համայնքի վարչական տարածքում գտնվող հետևյալ հողամասերը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ օտարել`
ա/ ԼՕՏ1. Քաջարանի համայնք գյուղ Քաջարանց 1-ին փ․ թիվ 99 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,2116 հա հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 203140 /երկու հարյուր երեք հազար մեկ հարյուր քառասուն/ ՀՀ դրամ:
բ/ ԼՕՏ 2. Քաջարանի համայնք գյուղ Կավճուտ 3-րդ թաղամաս 16/9 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակությամբ 0,07154հա հողամասը ջերմոց կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 69000 /վաթսունինը հազար/ ՀՀ դրամ:
գ/ ԼՕՏ 3. Քաջարանի համայնք գյուղ Կավճուտ 3-րդ թաղամաս 16/10 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակությամբ 0,13738 հա հողամասը անասնագոմ կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 132000 /մեկ հարյուր երեսուներկու հազար/ ՀՀ դրամ:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով