|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 դեկտեմբերի 2021 թվականի N 54-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ, ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ, ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝
- Հաստատել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կառուցվածքը, աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային փոփոխված դրույքաչափերը՝ համաձայն N1 և N2 հավելվածների.
- Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ենթակայության «Քաջարանի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային փոփոխված դրույքաչափերը՝ համաձայն N3 հավելվածի.
- Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ենթակայության «Քաջարանի արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային փոփոխված դրույքաչափերը՝ համաձայն N4 հավելվածի.
- Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ենթակայության «Քաջարանի գրադարանային միավորում» ՀՈԱԿ-ի աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային փոփոխված դրույքաչափերը՝ համաձայն N5 հավելվածի.
- Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ենթակայության «Լեռնաձորի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային փոփոխված դրույքաչափերը՝ համաձայն N6 հավելվածի.
- Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ենթակայության «Քաջարան համայնքի կոմունալ տնտեսություն» ՓԲԸ-ի կառուցվածքը, աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային փոփոխված դրույքաչափերը՝ համաձայն N7 և N8 հավելվածների.
- Առաջարկել Քաջարան համայնքի ղեկավարին՝ սույն որոշմամբ հաստատված N2 հավելվածի՝ Քաջարանի համայնքապետարանի աշխատակազամի կառուցվածքի և համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում կատարվող փոփոխությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմին՝ դրանք օրենքով սահմանված կարգով հաստատելու համար:
- Սույն որոշման N1, N3, N4, N5, N6, N7 և N8 հավելվածներն ուժի մեջ են մտնում 2021 թվականի հունվարի 1-ից, իսկ N2 հավելվածը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխությունները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի կողմից համապատասխան իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:
- Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 22-ի N66-Ա և 2021 թվականի նոյեմբերի 17-ի N41-Ա որոշումները:
|
Կողմ -9 ԱԹԱՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՍԱՍՈՒՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԳԱՐԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱԿԻՅԱՆ ԿԱՐԻՆԵ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ԷՐԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԴԵՐԵՆԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(25.50 Կբ)
հավելված 1 |
|
(40.50 Կբ)
հավելված 2 |
|
(61.50 Կբ)
հավելված 3-6 |
|
(25.50 Կբ)
հավելված 7 |
|
(136.64 Կբ)
հավելված 8 |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|