Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով, համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշման և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքները, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝․
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Լեռնաձոր բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում նախատեսել փոփոխություններ, ըստ որի առաջարկվում է հատուկ պահպանվող տարածքների հողերի՝ <<հանգստի համար նախատեսված>> գործառնական նշանակությամբ փոխադրել՝
ա) Լեռնաձոր բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 1,42595հա /09-038-0410-0001-05 կադաստրային ծածկագրից/, 0,87038հա /09-038-0410-0001-06 կադաստրային ծածկագրից/, 1,23514 հա /09-038-0410-0001-07 կադաստրային ծածկագրից/ գյուղատնտեսական նշանակության արոտներից
2. Համայնքի ղեկավարին` կազմել և օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել համապատասխան հողաշինարարական գործը։