Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի անբարենպաստ եղանակային պայմանները․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմում և ենթակայության հիմնարկներում՝ 2023 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2024 թվականի ապրիլի 30-ը ներառյալ, անցնել ձմեռային սեզոնին։
2․Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մագաղատ Ավետիսյանին: