Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով, 65-րդ հոդվածով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝․
Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի 2023 թվականի օգոստոսի 17-ի արտահերթ նիստի օրակարգը
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2023 թվականի բյուջեի երկրորդ եռամսյակային հաշվետվության կատարման մասին։
2. Հայաստանի ՀանրապետությանՍյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 22-Ն որոշման N2, N3 և N 6 հավելվածները նոր խմբագրությամբ հաստատելու մասին։
3. Մեկ անձից գնման ընթացակարգով գնում կատարելու համաձայնություն տալու մասին։
4. Ռոման Նիկոլայի Խուդոլիին Քաջարան համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին։