Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 2019 թվականի նոյեմբերի 19-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ 225-Ն օրենքով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի <<ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> 397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն, ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N1023-Ն և Քաջարան համայնքի ավագանու2018թվականի մարտի 16-իN 11-Աորոշումներով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1 Հայաստանի Հանրապետության, Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի, Քաջարան քաղաքի,Գայիփողոցի 12/3 հասցեում գտնվող համայնքային սեփականությունհանդիսացող (վկայական N22102024-09-0034) <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինակ>> փակ բաժնետիրական ընկերության կողմից ինքնակամ կառուցված42,0քմ մակերեսով հարթակը և 2140.0քմ ընդհանուր մակերեսով ճնշումային խողովակաշարերը՝ 0,19838հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության սպասարկման հողամասով՝ ընդհանուր 8966210 /ութ միլիոն ինը հարյուր վաթսունվեց հազար երկու հարյուր տասը/ ՀՀդրամով, որից /2139,4+42,0/քմx0.1209x20000=5274630 (հինգ միլիոն երկու հարյուր յոթանասունչորս հազար վեց հարյուր երեսուն)ՀՀ դրամ ճնշումային խողովակաշարերերի և հարթակի, 1464.0քմx1221=1787550/մեկ միլիոն յոթ հարյուր ութսունյոթհազար հինգ հարյուր հիսուն) ՀՀ դրամ և 519,8քմx3x1221=1904030/մեկ միլիոն ինը հարյուր չորս հազար երեսուն/ ՀՀ դրամ հողամասի համար ուղղակի վաճառքի միջոցով օտարել <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինակ>>ՓԲ ընկերությանը։
2 Օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած: