Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապերության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, հիմք ընդունելով Քաջարան համայնքի ավագանու2025թվականի ապրիլի 18-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող քաղաք Քաջարան Ա․Բակունցի փողոց 5Ա հասցեում գտնվող անշարժ գույքը վարձակալության իրավունքով տրամադրելու և Քաջարան համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 11-ի N 20-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 38-Ա որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Բակունցի 5ա հասցեում գտնվող հանդիսությունների սրահը 5(հինգ) տարի ժամկետով, ամսական 154000 (մեկ հարյուր հիսունչորս հազար) ՀՀ դրամ վարձավճարով, վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել Ա/Ձ Արմինա Վահրամի Մուրադյանին /ՀՎՀՀ 78944651/՝ հանգստի, հիշատակի, տոնական և հանդիսավոր միջոցառումներ կազմակերպելու նպատակով։
2․ Վարձավճարը ենթակա է վճարման յուրաքանչյուր հաշվետու տարվա պայմանագրի կնքման օրվանից սկսած մինչև տասնհինգերորդ օրը: Սահմանված ժամկետում վճարումներ չկատարելու դեպքում կետանցի յուրաքանչյուր օրվա համար սահմանել տույժ՝ տարեկան վճարի գումարի 0.05 տոկոսի չափով:
3.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: