Այսօր: Չորեքշաբթի, 4 Նոյեմբերի 2026թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 253
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 442-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 նոյեմբերի 2026 թվականի N 442-Ա

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԳՈՀԱՐ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշման կարգավորման առարկան

Քաջարան համայնքի  ղեկավարը, քննության առնելով թիվ 6/ԱՌ/25 վարչական գործը՝ Քաջարան համայնքի Բակունցի 7 հասցեում գտնվող պարենային խանութում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի խախտումների վերաբերյալ, պարզեց.

ԱՁ Գոհար Նավասարդյանի կողմից /հասցե՝ Սյունիքի մարզ  Քաջարան համայնքի Բակունցի 7 հասցեում կատարվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետությանօրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտման հատկանիշներ, այն է՝ հայտնաբերվել է առանց պիտանիության ժամկետի, պիտանիության ժամկետներն անցած ապրանքներ իրացման նպատակով, ապրանքախմբեր՝ սահմանված կարգով չառանձնացված, ինչի կապակցությամբ՝ օրենսգրքի 158-րդ հոդված 1-ին մասի պահանջների խախտման փաստով Քաջարանի համայնքապետարանում, 24-09-/2026թ  հարուցվել է վարչական վարույթ:

Քաջարանի համայնքապետարանը, հրավիրել և անցկացրել է լսումներ, որին ԱՁ Գոհար Նավասարդյանը   պատշաճ ծանուցվել է , ներկայացել է լսումներին, ս/թ նոյեմբերի 02-ին, ժամը 15։30-ին, Քաջարանի համայնքապետարանում։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

24/09/2026թ Քաջարանի համայնքապետարանի  աշխատակազմի Եկամուտների հավաքագրմնա, քաղաքացիների սպասարկման և կազմակերպման բաժնի պետ Մարի Հակոբյանի, գլխավոր մասնագետ Անի Նիկոլայանի, առաջատար մասնագետ՝ Նորայր Զելյայի կողմից ԱՁ Գոհար Նավասարդյանին պատկանող Քաջարան համայնքի Բակունցի 7 հասցեում գտնվող պարենային խանութում կատարված ուսումնասիրությամբ՝  հայտնաբերել են պիտանիության ժամկետներ անցած մի քանի  ապրանքներ, որի վերաբերյալ կազմվել է արձանագրություն, ԱՁ Գոհար Նավասարդյանը ստացել է իր օրինակը։

Վարչական ակտ ընդունելու իրավական հիմերը.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առանց պիտանիության ժամկետի, պիտանիության ժամկետն անցած, ոչ ընթեռնելի պիտանիության ժամկետով, պիտանիության ժամկետի կրկնակի մակնշմամբ, արտադրողի նշած բնօրինակ պիտանիության ժամկետը ջնջված և նոր ժամկետի նշումով, հայերեն մակնշումն արտադրողի նշած բնօրինակ պիտանիության ժամկետի վրա փակցված ապրանքներ իրացնելը`․․․/։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որը Քաջարանի համայնքապետարանի աշխատակիցների կողմից աննախադեպ վերահսկողության ժամանակ չի արձանագարվել խախտումներ, միաժամանակ լսումներին ներկայացած իրավախախտը իրապես զղջացել է կատարված համար,  ուստի նշված զանցանքի համար որպես պատասխանատվության միջոց անհրաժեշտ է կիրառել նախազգուշացում

 Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի համաձայն` վարչական իրավախախտումներ կատարելու համար կարող է կիրառվել նախազգուշացումը: Նույն օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն՝ նախազգուշացումը որպես վարչական տույժի միջոց արվում է գրավոր: Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նախազգուշացումը արձանագրվում է այլ սահմանված եղանակով:

Նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող նաև այլ հանգամանքներ: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը լուծող մարմինը (պաշտոնատար անձը) կարող է մեղմացուցիչ համարել նաև այնպիսի հանգամանքներ, որոնք նշված չեն օրենսդրության մեջ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ մասի համաձայն` վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ են համարվում`

1) մեղավորի անկեղծ զղջումը.

2) իրավախախտման վնասակար հետևանքները մեղավորի կողմից կանխելը, պատճառած վնասը կամավոր հատուցելը կամ վերացնելը.

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162-րդհոդվածի 1-ին մասով,  23-րդ,  25-րդ,  32-րդհոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, <<Առևտրի և ծառայությունների մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով, 17,1րդ հոդվածի 1-ին  մասով  և  <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

   

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.       Գոհար Նավասարդյան  անհատ ձեռնարկատիրոջ  նկատմամբ նշանակել վարչական տույժ` նախազգուշացման ձևով:

2. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից   և /կամ համայնքապետարանի  տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                        
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner