Այսօր: Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 103
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 367-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 սեպտեմբերի 2026 թվականի N 367-Ա

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քննելով ՀՀ Սյունիքի մարզի   Քաջարան համայնքի  Ձագիկավան գյուղական բնակավայրում Արման Ռուբենի Ազարյանի կողմից կատարված վարչական իրավախախտման վերաբերյալ՝ Քաջարանի    համայնքապետարանի աշխատակազմի  քաղաքաշինության հողի վերահսկողության,կոմունալ տնտեսության, տրանսպորտի  և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի պետի  կողմից 2026թվականի սեպտեմբերի 02-ին ներկայացված նյութերը,

ՊԱՐԶԵՑԻ

  Վարչական իրավախախտում կատարած Արման Ազարյան ՀՀ Սյունիքի մարզի   Քաջարան համայնքի  Ձագիկավան  1-ին թաղամաս թիվ 5  հասցեում գտվող  իր սեփականությունը հանդիսացող /սեփականության իրավունքի գրանցման վկայական 03062026-09-0004/  0,024հա հողամասում առանց համապատասխան թույլտվության իրականացրել է քանդման /ապամոնտաժման/ աշխատանքներ, այսինքն կատարել է արարք, որն առաջացնում է պատասխանատվություն նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով: 
Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի, 219.1-ին, 275-283-րդ, 286-288-րդ, 298-րդ, 302-րդ և 305-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, 53-րդ հոդվածի,

ՈՐՈՇԵՑԻ

1. Գյուղական բնակավայրում սեփականության իրավունքով Արման Ազարյանին պատկանող հողամասում՝ առանց թույլտվության շինություններ քանդելու/ապամոնտաժելու/ համար սեփականատեր ԱՐՄԱՆ ԱԶԱՐՅԱՆԻ   նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նշանակել վարչական տուգանք՝ 100 000 (հարյուր հազար)  ՀՀ դրամի չափով:
2. Արման Ազարյանը  պարտավոր է սույն որոշումն իրեն հանձնելու օրվանից 15-օրյա ժամկետում նշանակված տուգանքի գումարը մուծել Քաջարանի համայնքապետարանի 900315202151հաշվեհամարին:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել կամ վարչական կարգով Քաջարան  համայնքի ղեկավարին՝ այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված դատական կարգով՝ վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից  երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում այն ենթակա է հարկադիր կատարման՝ որոշումն անբողոքարկելի դառնալուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արման Ազարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                        
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner