Հիմք ընդունելով Քաջարանի համայնքապետարանի բնապահպանության, գյուղատնտեսության, նտեսական զարգացման ծրագրերի բաժնի պետի 01/07/2024թ․ զեկուցագիրը և կից փաստաթղթակազմությունը, ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Գայի փողոցի 10-րդ շենքի թիվ 9 բնակարանի բնակիչ Ստեփան Գրիգորյանիկողմից Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 113-հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու հիմքով, միաժամանակ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 113-հոդվածի 2-րդ մասով, 219․1-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ, 23-րդ հոդվածի 2-րդ մասի․ 32-րդ հոդվածի 1-ին, 2-րդ պարբերությունների, 37-րդ, 281-րդ, 282-րդև 283-րդ հոդվածներով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի ա/կետով և <<Տեղական ինքնակառավարման>> մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 26-րդ կետերով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆենթարկել վարչական պատասխանատվության Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 113-հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը կատարելու համար և նշանակել տուգանք 50000/հիսուն հազար/ ՀՀ դրամի չափով։
ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ կողմից տուգանքը պետք է վճարվի Քաջարանի համայնքապետարանի 900315202151 հաշվեհամարին սույն որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով:
4.Սույն որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:
5. Սույն որոշման օրինակը սահմանված ժամկետում հանձնել ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ