Այսօր: Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 56
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 310-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 սեպտեմբերի 2023 թվականի N 310-Ա

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՋԱՐԱՆՑ ԳՅՈՒՂԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑ 52/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՐԵՏԱ ԱՐՍԵՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՅԳԵՏՆԱԿԸ 0,09914 ՀԱ ՀՈՂԱՄԱՍՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 2019 թվականի նոյեմբերի 19-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ 225-Ն օրենքով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի <<ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>>397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն, ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն  և Քաջարան համայնքի ավագանու 16 մարտի 2018 թվականի N 11-Ա որոշումներով 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

 

1 ՀՀ  Սյունիքի  մարզի,  Քաջարան համայնքի, Քաջարանց գյուղի, 2-րդ  փողոց 52/1    հասցեում   գտնվող    համայնքային   սեփականություն    հանդիսացող    (  վկայական     N 25082023-09-0016) ԳրետաԱրսենի Հարությունյանի   կողմից    ինքնակամ    կառուցված   24,3 ք.մ. արտաքին  / 14,2 ք.մ. ներքին /  մակերեսով այգետնակը ՝  0,09914 հա  բնակավայրերի նշանակության  սպասարկման  հողամասով՝  ընդհանուր 179800 /մեկ հարյուր  յոթանասունինը հազար ութ հարյոււր/   ՀՀ   դրամով,     որից    24,3 x  30000x 0,0536= 39100  ( երեսունինը հազար մեկ հարյուր ) ՀՀ  դրամ   այգետնակի    և   991,4x 141,9= 140700                 (մեկ հարյուր քառասուն հազար յոթ հարյուր)ՀՀ դրամ հողամասի  համար  ուղղակի վաճառքի  միջոցով օտարել  Գրետա Արսենի Հարությունյանին։

 2 Օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում             որոշումը համարվում է ուժը կորցրած:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                        
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner