Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հողային օրենսգրքի 481-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ, հաշվի առնելով Սիմոնյան կրթական հիմնադրամի գլխավոր տնօրեն՝ Մարի Լու Փափազյանի դիմումը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում Է`
1. ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող, Քաջարան քաղաքի Ա․Շիրվանզադեի փողոց 5/5 հասցեում գտնվող 0,01162 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «ընդհանուր օգտագործման հողեր» գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիրը՝ 09-001-0016-0013) առանց մրցույթի, 5 տարի ժամկետով, 1500 (մեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ տարեկան վճարով օգտագործման տրամադրել կառուցապատման իրավունքով Սիմոնյան կրթական հիմնադրամին:
2. Վարձավճարը ենթակա է վճարման յուրաքանչյուր հաշվետու տարվա պայմանագրի կնքման օրվանից սկսած մինչև տասնհինգերորդ օրը: Սահմանված ժամկետում վճարումներ չկատարելու դեպքում կետանցի յուրաքանչյուր օրվա համար սահմանել տույժ՝ տարեկան վճարի գումարի 0.05 տոկոսի չափով: