Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշման, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, համայնքի ավագանին որոշում է՝
1. Հավանություն տալ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում նախատեսել փոփոխություններ, ըստ որի առաջարկվում է
ա) Գերեզմանատների ընդլայնման նպատակով Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ <<կոմունալ ենթակառուցվածքների>> գործառնական նշանակությամբ, փոխադրել՝ Քաջարան քաղաքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 2,678հա այլ հողերից /09-007-0054-0001, 09-007-0054-0003, 09-007-0054-0004, 09-007-0054-0005, 09-007-0054-0006 կադաստրային ծածկագրերից/:
բ) Բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա՝ <<հասարակական կառուցապատման>> գործառնակն նշանակությամբ, փոխադրել՝ Քաջարանի համայնք, ք. Քաջարան Գետափնյա փողոցում գտնվող Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող 0.05084 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողերից / 09-007-0032-0001, 09-007-0032-0002 կադաստրային ծածկագրերից /:
2. Համայնքի ղեկավարին` կազմել և օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել համապատասխան հողաշինարարական գործը: