Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով և 42-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի դ ենթակետով ՀՀ կառավարության «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետով և հաշվի առնելով, ՀՀ Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի բնակիչ Ստեփան Բենիկի Պետրոսյանի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Սեփականության իրավունքով Ստեփան Բենիկի Պետրոսյանին, Մելանյա Լևոնի Համբարձումյանին, Հարութ Ստեփանի Պետրոսյանին և Մարտին Ստեփանի Պետրոսյանին պատկանող Քաջարան համայնքի Լեռնաձոր գյուղի 1-ին թաղամաս 2 հասցեում գտնվող գույքի բաժանման արդյունքում առաջացած նոր գույքային միավորներին տրամադրել հասցեներ.
ա/ բնակելի տան և 0,04053 հա մակերեսով հողամասին՝
Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Լեռնաձոր, 1-ին թաղամաս 2 բնակելի տուն:
բ/ 0,10347 հա մակերեսով հողամասին՝
Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Լեռնաձոր, 1-ին թաղամաս 2/4 հողամաս: