Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 24-րդ կետերով և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով Քաջարան համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 12-ի «Քաջարան համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ վաճառելու մասին» թիվ 55-Ա որոշումը և 2024 թվականի փետրվարիի 19-ին աճուրդի կազմակերպչի կողմից կազմակերպած աճուրդի թիվ 04 արձանագրությունը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. ՀՀ Սյունիքի մարզ Քաջարանի համայնք Քաջարանց գյուղ 2-րդ փողոց 46 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,10189 հա հողամասը 455490 /չորս հարյուր հիսունհինգ հազար չորս հարյուր իննսուն/ ՀՀ դրամով օտարել աճուրդում հաղթող Արևիկ Համոյի Հաթամյանին /ՆՔ 012466553, տրված 09.01.2020թ. 061 կողմից/:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: