Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․
Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի 2025 թվականի դեկտեմբերի 26-ի նիստի օրակարգը․
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 106-Ն որոշման №1, №2, № 3 եվ № 6 հավելվածները նոր խմբագրությամբ հաստատելու մասին։
2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող 2025 թվականի ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին։
3.«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի 2026 թվականի կառուցվածքը, աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին։
4.Քաջարան համայնքի համայնքային ենթակայությամբ հիմնարկների 2026 թվականի աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին։
5.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի կողմից պետական գույքի անհատույց օգտագործման գարծարար ներդրումային ծրագրին հավանություն տալու մասին։
6.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Գեղի բնակավայրի տարածական պլանավորման փաստաթղթում փոփոխություն կատարելու և հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
7.Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ վաճառելու մասին։
8.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Լեռնաձոր և Անդոկավան գյուղերում անվանում չունեցող ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտները թվային կարգով անվանակոչելու և Քաջարան համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 110-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին։
9.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին։
10.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքում 2026 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին։
11․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին։
12.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։