|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
24 օգոստոսի 2018 թվականի N 45-Ա |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ և ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳԵՏԱՓՆՅԱ ՓՈՂՈՑԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 15Ք, ՍՊԱՍԱՐԱՀԸ և 20ՔՄ ԱՎՏՈԼՎԱՑՄԱՆ ԿԵՏԸ ՔԱՆԴԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ կետով, և հաշվի առնելով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ՍԴ/0030/02/16 19/04/2017 օրինական ուժի մեջ մտած վճիռը և 22/09/2017 ԴԱՀԿ ծառայության Սյունիքի մարզային Կապան-Մեղրիի բաժնմունքի հարկադիր կատարող որոշումը՝ կատարողական վարույթն ավարտելու մասին, և համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքիավագանին որոշու մ է. 1.Համայնքային սեփականություն համարվող, Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող Գետափնյա փողոցի հարակից տարածքում ինքնակամ կառուցված 15քմ սպասրահը և 20քմ ավտոլվացման կետը քանդել։ 2.Ծանուցել ինքնակամ կառույցն իրականացրած Գառնիկ Վանուշի Թադևոսյանին քանդման աշխատանքների իրկանացման համար և սահմանել քանդման երկամսյա ժամկետ: 3. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |
Կողմ -7 ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՍԱՍՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՐԻՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԳԱՐԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ ՄԱԿԻՅԱՆ ԿԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|