Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման, և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Անվանափոխել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Դարազամի թափուկավայր կոչվող ներբնակավայրային օբյեկտի անվանումը` Ձորադաշտի թափուկավայր-ի, օտար, անբարեհունչ անվանումը վերացնելու նպատակով:
2․ Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողերի վերահսկողության, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածների և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի պետին իրականացնել անհրաժեշտ գործողությունների հետ կապված աշխատանքներ:
3․ Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով ընդունելուց հետո 3-օրյա ժամկետում ներկայացնել աշխարհագրական անվանումների ռեգիստր վարող պետական լիազորված մարմին՝ անվանափոխման պետական գրանցում իրականացնելու համար։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։