|  | 
|  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
 
 | 
| Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru
 | 
| Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 | 
| 12  սեպտեմբերի  2025 թվականի N 80-Ա
 | 
| «ԱԺԴԱՆԱԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՂԱՔ ՔԱՋԱՐԱՆԻ ՄՈՆՑՈՆԻՏՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻՑ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ» ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
 | 
| 
     Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 2343-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով օգոստոսի 8-ին  ժամը 15։00-ին, Քաջարանի համայնքապետարանի նիստերի դահլիճում  (հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, ք․Քաջարան, Լեռնագործների 4) կայացած հանրային քննարկման արդյունքները, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին  որոշում է․
 1. Տալ նախնական համաձայնություն «Աժդանակ» ՍՊ ընկերության կողմից նախատեսվող՝ «ՀՀ Սյունիքի մարզի քաղաք Քաջարանի մոնցոնիտների հանքավայրից օգտակար հանածոյի արդյունահանում, ընդերքօգտագործում» գործունեությանը։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Աժդանակ» ՍՊ ընկերությանը իրազեկելու պահից։  | 
| 
 | Կողմ -0  | Դեմ -9  ՓԱՐԱՄԱԶՅԱՆ ՄԱՆՎԵԼ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ԳՈՌ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԴԱՎԻԹ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԵՎԻԿ ՄԱԿԻՅԱՆ ԿԱՐԻՆԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԴԵՐԵՆԻԿ | Ձեռնպահ -0  | 
 | 
| ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                        ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
 
 
 
 | 
|  | 
|  | 
|  | 
| | Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է | 
 | 
|  | 
|  |