|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 հոկտեմբերի 2026 թվականի N 94-Ա |
«ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԵՌՆԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԳԵՏԱՓՆՅԱ ԹԱՂԱՄԱՍԻ 1 ՀՈՂԱՄԱՍՈՒՄ «ՍՅՈՒՆԻՔ 1» 5,95712 ՄՎՏ ՊԻԿԱՅԻՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՄԲ (ՀԱՍՏԱՏՈՒՆ ՀՈՍԱՆՔԻ) ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 2343-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով 2026 թվականի հոկտեմբերի 15-ին ժամը 16։00-ին, Քաջարան համայնքի Լեռնաձոր բնակավայրում (հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, Լեռնաձոր բնակավայր, մշակույթի տուն 2/21) կայացած հանրային քննարկման արդյունքները, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․ 1. Տալ նախնական համաձայնություն «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության կողմից «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Լեռնաձոր բնակավայրի «ՍՅՈՒՆԻՔ 1» 5․95712 Մվտ պիկային հզորությամբ (հաստատուն հոսանքի) արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի նախագծային փաստաթղթերի վերաբերյալ» նախատեսվող գործունեությանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |
Կողմ -12 ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ ԱՆՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԱՐԵՎԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԳՈՀԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԳՈՌ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԴԵՐԵՆԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԶՈՀՐԱՊ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԿԱՐԵՆ ԱԹԱՅԱՆ ԿԱՐԻՆԵ ՄԱԿԻՅԱՆ ՀՈՎԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|