Ղեկավարվելով ,,Պաշտպանության մասին,, , ,,Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին,, , ,,Քաղաքացիական պաշտպանության մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքներով, 2004թ. ապրիլի 22-ի ,,Քաղաքացիական պաշտպանության պլանների մշակման կարգի,, վերաբերյալ թիվ 633-Ն, 2011թ. օգոստոսի 18-ի ,,Վտանգավոր տարածքից բնակչության տարհանման կարգը հաստատելու մասին,, թիվ 1180-Ն, 2000թ. սեպտեմբերի 28-ի ,,Բնակչության պատսպարման կարգը հաստատելու մասին,, թիվ 592, 2000թ. հոկտեմբերի 25-ի ,,Բնակչությանն անհատական պաշտպանության միջոցներով ապահովելու կարգը հաստատելու մասին,, թիվ 679 ՀՀ Կառավարության որոշումներով,Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի ,,Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի,համայնքների,կազմակերպությունների,քաղաքացիական պաշտպանության մարզային ծառայությունների քաղաքացիական պաշտպանության նոր պլանների և պլան ժամանակացույցերի մշակման աշխատանքների կազմակերպման մասին,, 2011թ. փետրվարի 4-ի թիվ 8-Ա որոշումով, ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի քաղաքացիական պաշտպանության պլանը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: