|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
18 նոյեմբերի 2025 թվականի N 106-Ա |
«ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՂԱՔ ՔԱՋԱՐԱՆԻ ՊՂԻՆՁ-ՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՂՋԻ ԳԵՏԻ ՁԱԽԱՓՆՅԱ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2026-2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 2343-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով հոկտեմբերի 16-ին ժամը 12։00-ին, Քաջարանի մշակույթի պալատում (հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, ք․Քաջարան, Լեռնագործների 2) կայացած հանրային քննարկման արդյունքները, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․
1. Տալ նախնական համաձայնություն «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության կողմից նախատեսվող՝ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի քաղաք Քաջարանի պղինձ-մոլիբդենային հանքավայրի վերագնահատման նպատակով Ողջի գետի ձախափնյա տարածքում 2026-2028 թվականներին նախատեսված երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ» գործունեությանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությանը իրազեկելու պահից։ |
Կողմ -0 | Դեմ -13 ՓԱՐԱՄԱԶՅԱՆ ՄԱՆՎԵԼ ԱԹԱՅԱՆ ԿԱՐԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԶՈՀՐԱՊ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ԳՈՌ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԴԱՎԻԹ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԱՆՆԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԿԱՐԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԵՎԻԿ ՄԱԿԻՅԱՆ ԿԱՐԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀՈՎԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԳՈՀԱՐ | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|