Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 24-րդ կետերով և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով Քաջարան համայնքի ավագանու 2024 թվականի հունիս 25-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Ձագիկավան 1-ին թաղամաս 9/3 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի միջոցով Լավրիկ Հրանտիկի Գրիգորյանին օտարելու մասին» թիվ 46-Ա որոշումը `
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. ՀՀ Սյունիքի մարզ Քաջարանի համայնք գյուղ Ձագիկավան 1-ին թաղամաս 9/3 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող /վկ․ 18072024-09-0045/ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,02695 հա հողամասը 24910 /քսանչորս հազար ինը հարյուր տասը/ ՀՀ դրամով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Լավրիկ Հրանտիկի Գրիգորյանին /Ն/Ք 010334340, տրված 14․01․2019թ. 061 կողմից/:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: