Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին>> թիվ 286-Ն որոշման դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի ՀանրապետությանՍյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում Է`
1․ Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել համայնքի սեփականություն համարվող Քաջարանի համայնք, Լեռնաձոր գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության հնդավոր այգիներից 1,02083 հա հողամասը 10 տարի ժամկետով, որպես բազմամյա տնկարկներ օգտագործելու համար հրապարակային սակարկություններով /մրցույթով/ վարձակալության իրավունքով տրամադրել, մեկնարկային գին սահմանելով տարեկան 67000 (վաթսունյոթ հազար) ՀՀ դրամ վարձավճար:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: