Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,  <<Հողային օրենսգրքի>> 50-րդ հոդվածի դրույթներով,  հաշվի առնելով <<ԱԺԴԱՆԱԿ>> ՍՊ ընկերության գրությունը և Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝
1․  Համաձայնություն տալ Քաջարան համայնքի վարչական տարածքում, համայնքի սեփականություն հանդիսացող, Քաջարանի համայնք, գյուղ Լեռնաձոր 5-րդ թաղամա 37 հասցեում գտնվող  բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,57035 հա հողամասից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը «ԱԺԴԱՆԱԿ» ՍՊ ընկերությանը տրամադրել սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ)  ՝ ընկերությանը պատկանող մեքենա-մեխանիզմները բացօթյա եղանակով տեղակայելու համար։
2․  Սերվիտուտի տրամադրման  ամսական վարձավճար սահմանել 22000 /քսաներկու հազար/ ՀՀ դրամ:
3․ Վարձավճարը ենթակա է վճարման մինչև յուրաքանչյուր հաշվետու ամսվան հաջորդող ամսվա տասնհինգերորդ օրը: Սահմանված ժամկետում վճարումներ չկատարելու դեպքում կետանցի յուրաքանչյուր օրվա համար սահմանել տույժ՝ ամսական վճարի գումարի 0.05 տոկոսի չափով: 
4․ Համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումն: