|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 հոկտեմբերի 2026 թվականի N 95-Ա |
ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ «ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՇԱՀՈՒԹԱԲԱԺՆԻ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․
- Հաստատել Քաջարան համայնքի սեփականություն համարվող «Քաջարանի համայնքի կոմունալ տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքներից առաջացած շահութաբաժնի չափը՝ 113 167 000 (մեկ հարյուր տասներեք միլիոն մեկ հարյուր վաթսունյոթ հազար) ՀՀ դրամ։
- «Քաջարանի համայնքի կոմունալ տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերությանը շահաբաժինը Քաջարան համայնքի բյուջե վճարել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 20-ը ներառյալ։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -12 ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ ԱՆՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԱՐԵՎԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԳՈՀԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԳՈՌ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԴԵՐԵՆԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԶՈՀՐԱՊ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԿԱՐԵՆ ԱԹԱՅԱՆ ԿԱՐԻՆԵ ՄԱԿԻՅԱՆ ՀՈՎԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|