Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 13-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 ապրիլի 2022 թվականի N 13-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ /ԱՃՈՒՐԴՈՎ/ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված  կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին>> ՀՀ օրենքով,  համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286-Ն, 2020 թվականի հունիսի 04-ի թիվ 1023-Ն որոշումների և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի տեղակալի /համայնքի ղեկավարին փոխարինողի/ առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է․-

1.      Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի տեղակալի առաջարկությանը և Քաջարան համայնքի վարչական սահմաններում գտնվող հետևյալ հողամասերը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ օտարել`

ա/ ԼՕՏ1. Քաջարանի համայնք գյուղ Բաբիկավան 3-րդ փ 21/1 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,04683 հա հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 43300 /քառասուներեք հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ: 

բ/ ԼՕՏ 2. Քաջարանի համայնք գյուղ Բաբիկավան 4-րդ փողոց 8/1 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,01992 հա հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 18500 /տասնութ հազար հինգ հարյուր / ՀՀ դրամ: 

գ/ ԼՕՏ 3. Քաջարանի համայնք գյուղ Վերին Գիրաթաղ 1-ին փողոց 1 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,45417  հա հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 420000 /չորս հարյուր քսան հազար մեկ/ ՀՀ դրամ: 

2.      Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:


Կողմ -6

ԱԹԱՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՍԱՍՈՒՆ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՐԻՆԱ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ

ՄԱԿԻՅԱՆ ԿԱՐԻՆԵ

ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ԷՐԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԶՈՀՐԱՊ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner