Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, 80-րդ հոդվածի 2-րդ մասով, <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին>> ՀՀ օրենքով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286-Ն, 2020 թվականի հունիսի 04-ի թիվ 1023-Ն որոշումների և հաշվի առնելով Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է.
1.Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող հետևյալ հողամասերը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ օտարել`
ա/ ԼՕՏ 1․ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի գյուղ Կավճուտ, 3-րդ թաղամաս 13/3 հասցեում գտնվող 0,03104 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը՝ բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 86100 /ութսունվեց հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ։
բ/ ԼՕՏ 2․ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի գյուղ Քաջարանց, 2-րդ փողոց 74/2 հասցեում գտնվող 0,03343 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը՝ բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 142400 /մեկ հարյուր քառասուներկու հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ։
գ/ ԼՕՏ 3․ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի գյուղ Քաջարանց, 2-րդ փողոց 16 հասցեում գտնվող 0,04866 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը՝ բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 208 000 /երկու հարյուր ութ հազար/ ՀՀ դրամ։
դ/ ԼՕՏ 4․ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի քաղաք Քաջարան, Խ․ Աբովյան փողոց 1/1 հասցեում գտնվող 0,00267 հա բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասը՝ խանութ-սրահ կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 98000 /իննսունութ հազար/ ՀՀ դրամ։
2․Սույն որոշման 1-ին կետով սահմանված հողամասերի օտարման պայմանագրում ամրագրել Քաջարան համայնքի՝ նշված հողամասերի առաջնային հետգնման իրավունքը և ծրագրի իրականացման ժամկետ սահմանել 2 /երկու/ տարի:
3․Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով։