Այսօր: Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 88-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 հոկտեմբերի 2026 թվականի N 88-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ «ԱԺԴԱՆԱԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ /ՍԵՐՎԻՏՈՒՏ/ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ, 29-րդ կետերով, 80-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով,  50-րդ հոդվածի 3-րդ կետի  1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության  2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշումը  և  «Աժդանակ» ՍՊ ընկերության գրությունը, հաշվի առնելով Քաջարան համայնքի ղեկավարի  առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․

1․ Համաձայնություն տալ Քաջարան համայնքի վարչական տարածքում, համայնքի սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողամասերը սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ տրամադրելու՝

ա/ ՀՀ, Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Անդոկավան 2-րդ փողոց 33 հողամաս հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության 1,22 հա այլ հողերից  /կադաստրային ծածկագիր 09-038-0017-0002 / 1 /մեկ/ տարի ժամկետով սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) տրամադրել «Աժդանակ» ՍՊ ընկերությանը՝ հողամասով անցնելու և երթևեկելու նպատակով, սահմանելով տարեկան 563640 /հինգ հարյուր վաթսուներեք հազար վեց հարյուր քառասուն/ ՀՀ դրամ վարձավճար։

բ/ ՀՀ, Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, Բաբիկավան բնակավայրում գտնվող բնակավայրերի նշանակության 0,35477 հա այլ հողերից /կադաստրային ծածկագիր 09-038-0016-0003/ 1 /մեկ/ տարի ժամկետով սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) տրամադրել «Աժդանակ» ՍՊ ընկերությանը՝ հողամասով անցնելու և երթևեկելու նպատակով, սահմանելով տարեկան 328000 /երեք հարյուր քսանութ հազար/ ՀՀ դրամ վարձավճար։

2․Վարձավճարը ենթակա է վճարման մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող ամսվա տասնհինգերորդ օրը: Սահմանված ժամկետում վճարումներ չկատարելու դեպքում կետանցի յուրաքանչյուր օրվա համար սահմանել տույժ՝ ամսական վճարի գումարի 0.05 տոկոսի չափով: 

3․Համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթները։


Կողմ -13

ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ

ԱՆՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ԱՐԵՎԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ԱՐՄԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ԳՈՀԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ԳՈՌ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ԴԵՐԵՆԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ

ԶՈՀՐԱՊ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ԿԱՐԵՆ ԱԹԱՅԱՆ

ԿԱՐԻՆԵ ՄԱԿԻՅԱՆ

ՀԱՄԼԵՏ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

ՀՈՎԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner