Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 2019 թվականի նոյեմբերի 19-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ 225-Ն օրենքով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի <<ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>>397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն, ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն և Քաջարան համայնքի ավագանու 16 մարտի 2018 թվականի N 11-Ա որոշումներով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1 ՀՀ Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի, Լեռնաձորգյուղի, 4-րդ թաղամաս 16/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող ( վկայական N 28082023-09-0024)Ալիկ Վաղինակի Արամյանի կողմից ինքնակամ կառուցված 214.6 ք.մ. արտաքին / 191.6 ք.մ. ներքին / մակերեսով բնակելի տունը ՝ 0,01469 հա բնակավայրերի նշանակության սպասարկման հողամասով՝ ընդհանուր 307200/երեք հարյուր յոթ հազար երկու հարյոււր/ ՀՀ դրամով, որից 214,6 x 30000x 0,0456= 293600 ( երկու հարյուր իննսուներեք հազար վեց հարյուր ) ՀՀ դրամ բնակելի տան և 146,9x 92,4= 13600 (տասներեք հազար վեց հարյուր)ՀՀ դրամ հողամասի համար ուղղակի վաճառքի միջոցով օտարել Ալիկ Վաղինակի Արամյանի ։
2 Օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած: