Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով և 42-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշումը, Քաջարան համայնքի ավագանու 17․11․2024թվականի N 37-Ա որոշումը և <<ԶՊՄԿ>> ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վ․ Ջհանյանի գրությունը ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Լեռնաձոր գյուղում գտնվող <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի և 0,11221 հա սպասարկման հողամասին տրամադրել հասցե՝
ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գ․ Լեռնաձոր, 5-րդ թաղամաս, 16/2։
2․ Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: