Այսօր: Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 69
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 35-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 մայիսի 2026 թվականի N 35-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՒԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է

Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի 2026 թվականի մայիսի 15-ի  նիստի օրակարգը

  1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 26-ի N 117-Լ որոշման N2 հավելվածում փոփոխություններ կատարելու մասին։ 
  2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 14-ի N 05-Ա «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի նորընտիր ավագանու խմբակցություններ ստեղծելու մասին» որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։
  3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Վահան Տերյան փողոց 6 հասցեում գտնվող անշարժ գույքն որպես նվիրատվություն ընդունելու մասին:
  4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ վաճառելու մասին։
  5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան բնակավայրի տարածական պլանավորման փաստաթղթում փոփոխություն կատարելու և հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին։
  6. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի քաղաք Քաջարանի պղինձ-մոլիբդենային հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի փոփոխություն (ներառյալ՝ արդյունահանման ծավալների փոփոխության և ընդերքի տեղամասի ընդլայնման)» նախատեսվող գործունեությանը նախնական համաձայնություն տալու վերաբերյալ։
  7. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 26–ի N 118-Լ որոշման N 7 հավելվածը նոր խմբագրությամբ հաստատելու մասին։ 
  8. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։ 

 

 


Կողմ -11

ՓԱՐԱՄԱԶՅԱՆ ՄԱՆՎԵԼ

ԱԹԱՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԶՈՀՐԱՊ

ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ԳՈՌ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԴԱՎԻԹ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ԱՆՆԱ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԵՎԻԿ

ՄԱԿԻՅԱՆ ԿԱՐԻՆԵ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԴԵՐԵՆԻԿ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԳՈՀԱՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner