Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի, 53-րդ, 58-60-րդ հոդվածների, ՀՀ <<Հարկային օրենսգրքի>>6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 46-րդ հոդվածի 6-րդ մասի, 239-244-րդ, 246-248-րդ, 251-րդ հոդվածների, ինչպես նաև իրավահարաբերության պահին գործող «Հարկերի մասին», «Գույքահարկի մասին» օրենքների, հիմք ընդունելով վարչական վարույթի քննարկման մասին 2024 թվականի մարտի 29-ի զեկուցագիրը, Քաջարանի համայնքապետարանի կողմից 29/03/2024թ. տրված տեղեկանքները, որոնց համաձայն Հովիկ Սամվելի Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող ՄԵՐՍԵԴԵՍ-ԲԵՆՑ S300L 4MATICմակնիշի 80AM300 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի գույքահարկի գծով պարտավորությունը 2021-2023 թվականների համար 29/03/2024թ. դրությամբ կազմում է 168426 դրամ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմանված ժամկետում Հովիկ Հայրապետյանը չի կատարել փոխադրամիջոցների գույքահարկի գծով իր պարտավորությունները՝
Որոշեցի
1. Հովիկ Սամվելի Հայրապետյանից հօգուտ Քաջարանի համայնքապետարանի բյուջե գանձել 168426(հարյուր վաթսունութ հազար չորս հարյուր քսանվեց) ՀՀ դրամ որպես փոխադրամիջոցների գույքահարկի գումար/ (վճարման հաշվեհամարն է՝ 900315202144):
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Քաջարան համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գույքահարկի սուբյեկտին՝ որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: