Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21 և 29-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Քաջարան համայնքի ավագանու 2021 թվականի ապրիլի 14-Ա որոշումը, համայնքի ավագանին որոշում է՝
1. Սյունիք-5 միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերում ներառված Քաջարան քաղաքի, Բաբիկավան և Ներքին Գիրաթաղ բնակավայրերի համակցված փաստաթղթերում` համաձայն հավելվածի փոխադրել հետևյալ հողամասերը:
ա/ Ներքին Գիրաթաղ բնակավայրում գտնվող (09-038-0226-0001 կադաստրային ծածկագրից) 0.611 հեկտար գյուղատնտեսական նշանակության այլ հողամասը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ «արդյունաբերական օբյեկտների» գործառնական նշանակությամբ (հատված ԳԱ-1);
բ/ Բաբիկավան բնակավայրում գտնվող (09-038-0435-0001 կադաստրային ծածկագրից) 1.32 հեկտար գյուղատնտեսական նշանակության այլ հողամասը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ «արդյունաբերական օբյեկտների» գործառնական նշանակությամբ (հատված ԳԱ-2);
գ/ Բաբիկավան բնակավայրում գտնվող (09-038-1095-0001 կադաստրային ծածկագրից) 0.0135 հեկտար ջրային նշանակության գետերից փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ «արդյունաբերական օբյեկտների» գործառնական նշանակությամբ (հատված ՋԱ-1);
դ/ Բաբիկավան բնակավայրում գտնվող (09-038-0014-0001 կադաստրային ծածկագրից) 2.14 հեկտար բնակավայրերի նշանակության այլ հողամասը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ «արդյունաբերական օբյեկտների» գործառնական նշանակությամբ (հատված ԲԱ-2);
ե/ Բաբիկավան բնակավայրում գտնվող (09-038-1080-0001 կադաստրային ծածկագրից) 0.0066 հեկտար բնակավայրերի նշանակության ընդհանուր օգտագործման հողամասը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ «արդյունաբերական օբյեկտների» գործառնական նշանակությամբ (հատված ԲԱ-1);
զ/ Բաբիկավան բնակավայրում գտնվող (09-038-0352-0001 կադաստրային ծածկագրից) 0.36 հեկտար անտառային նշանակության անտառներից փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ «արդյունաբերական օբյեկտների» գործառնական նշանակությամբ (հատված ԱՆԱ-1);
է/ Բաբիկավան բնակավայրում գտնվող (09-038-0435-0001 կադաստրային ծածկագրից 7.78522 հա, 09-038-0435-0005 կադաստրային ծածկագրից 0.2744 հա, 09-038-0435-0007 կադաստրային ծածկագրից 0.11758 հա, 09-038-0435-0008 կադաստրային ծածկագրից 0.0728 հա, 09-038-0435-0009 կադաստրային ծածկագրից 0.25 հա) գյուղատնտեսական նշանակության այլ հողամասը փոխադրել բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա՝ «բնակելի կառուցապատման» գործառնական նշանակությամբ (հատված ԳԲ-1);
ը/ Քաջարան քաղաքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող (09-007-0034-0008 կադաստրային ծածկագրից 0.64 հեկտար (հատված ԳԱ-9), 09-007-0054-0001 կադաստրային ծածկագրից 0.14 հեկտար (հատված ԳԱ-10), 09-007-0052-0004 և 09-007-0052-0003 կադաստրային ծածկագրերից 0.34 հեկտար (հատված ԳԱ-11), 09-007-0052-0001 կադաստրային ծածկագրից 0.07 հեկտար (հատված ԳԱ-12), 09-007-0052-0019 և 09-007-0010 կադաստրային ծածկագրերից 0.26 հեկտար (հատված ԳԱ-13), 09-007-0052-0012, 09-007-0052-0017 և 09-007-0052-0016 կադաստրային ծածկագրերից 1.27 հեկտար (հատված ԳԱ-14), 09-007-0602-0002 կադաստրային ծածկագրից 0.99 հեկտար (հատված ԳԱ-15), 09-007-0601-0005 կադաստրային ծածկագրից 0.2 հեկտար (հատված ԳԱ-16) և 09-007-0601-0003 կադաստրային ծածկագրից 0.55 հեկտար (հատված ԳԱ-17) գյուղատնտեսական նշանակության այլ հողամասերը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ «արդյունաբերական օբյեկտների» գործառնական նշանակությամբ;
թ/ Քաջարան քաղաքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող (09-007-0602-0005 կադաստրային ծածկագրից 0.11 հեկտար (հատված ԱՆԱ-1), (09-007-0602-0004 և 09-007-0601-0002 կադաստրային ծածկագրից 1.57 հեկտար (հատված ԱՆԱ-2) և (09-007-0601-0004 կադաստրային ծածկագրից 0.53 հեկտար (հատված ԱՆԱ-3) անտառային նշանակության անտառները փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ «արդյունաբերական օբյեկտների» գործառնական նշանակությամբ;
ժ/ Քաջարան քաղաքում գտնվող (09-007-0016-0001 կադաստրային ծածկագրից 0.01418 հեկտար, 09-007-0016-0003 կադաստրային ծածկագրից 0.0038 հեկտար,09-007-0016-0004 կադաստրային ծածկագրից 0.00202 հեկտար) բնակավայրերի նշանակության ընդհանուր օգտագործման հողամասերը փոխադրել բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա՝ «այլ հողեր» գործառնական նշանակությամբ (հատված ԲԲ-3)։
2. Համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումն: