Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով և 42-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն և ՀՀ կառավարության 20211 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920 որոշումները՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Վերին Հանդ թաղամասում գտնվող 0,01522 հա բնակավայրերի նշանակության այլ հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել բնակելի կառուցապատման գործառնական նշանակության։
2․ ՀՀ Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի Քաջարան քաղաքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0,01522 հա բնակավայրերի նշանակության հողամասին տրամադրել հասցե՝
ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, ք․ Քաջարան Վերին Հանդ թաղամաս, 8 հողամաս։
3․ Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: