Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29)-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման, հաշվի առնելով Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքները, Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝․
1. Հավանություն տալ Սյունիք-5 միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերում կատարել փոփոխություն, ըստ որի առաջարկվում է՝
ա/ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անտառային նշանակության 1,53204հա /09-007-0617-0001 կադաստրային ծածկագրից/ անտառներից, գյուղատնտեսական նշանակության 0,08512հա /09-007-0617-0001 կադաստրային ծածկագրից/ արոտներից փոխադրել ջրային նշանակության հողերի՝<<հիդրոտեխնիկական օբյեկտների>> գործառնական նշանակությամբ, ջրահեռացման առու կառուցելու նպատակով։
բ/ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.02901հա /09-007-0131-0001 կադաստրային ծածկագրից/ այլ հողերից փոխադրել ջրային նշանակության հողերի՝ <<հիդրոտեխնիկական օբյեկտների>> գործառնական նշանակությամբ, ջրահեռացման առու կառուցելու նպատակով։
գ/ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Լեռնաձոր բնակավայրում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անտառային նշանակության 0,30825 հա /09-038-0709-0001 և 09-038-0712-0001 կադաստրային ծածկագրերից/ անտառներից, գյուղատնտեսական նշանակության 1,41296 հա /09-038-0709-0002 կադաստրային ծածկագրից/ արոտներից փոխադրել ջրային նշանակության հողերի՝<<հիդրոտեխնիկական օբյեկտների>> գործառնական նշանակությամբ, ջրահեռացման առու կառուցելու նպատակով։
դ/ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անտառային նշանակության 0.01269 հա /09-007-0617-0001 կադաստրային ծածկագրից/ 0,02115 հա /09-007-0617-0001 կադաստրային ծածկագրից/ գյուղատնտեսական նշանակության արոտների և 0,00423 հա /09-007-0617-0001 կադաստրային ծածկագրից/ գյուղատնտեսական նշանակության այլ հողերից փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների նշանակության <<էներգետիկայի>> գործառանական նշանակությամբ հողերի, 110 կՎ <<Ագարակ>> ՕԳ հենարաններ տեղադրելու նպատակով։
ե/ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական 0,03067 հա /09-007-0121-0001, 09-007-0122-0001, 09-007-0617-0001, 09-001-0131-0001 և 09-007-0353-0001 կադաստրային ծածկագրերից/ այլ հողերից, 0,0074հա /09-007-0122-0001 կադաստրային ծածկագրից/ արոտների և 0,00846 հա /09-007-0348-0001 կադաստրային ծածկագրից/ արդյունաբերության, ընդերքօգտագործման ևայլ արտադրական նշանակության օբյեկտների <<արդյունաբերական օբյեկտների>> գործառնական նշանակությամբ հողերից փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների նշանակության <<էներգետիկայի>> գործառանական նշանակությամբ հողերի, 110 կՎ <<Ագարակ>> ՕԳ հենարաններ
2․ Համայնքի ղեկավարին` կազմել և օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել համապատասխան հողաշինարարական գործը։