Այսօր: Երկուշաբթի, 24 Փետրվարի 2025թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 154-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 փետրվարի 2025 թվականի N 154-Ա

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քննելով ՀՀ Սյունիքի մարզի  Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Լեռնագործների 18/23 հասցեի տարածքում <<ԶՊՄԿ>> ՍՊ ընկերության աշխատակից Ալեկսանդր Սերգեյի Գորշկովի կողմից կատարված վարչական իրավախախտման վերաբերյալ Քաջարանի    համայնքապետարանի աշխատակազմի   կողմից 2025 թվականի հունվարի 23-ին ներկայացված նյութերը,

պարզեցի`

 Վարչական իրավախախտում կատարած ԱԳորշկովը՝ ՀՀ Սյունիքի մարզի  Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Լեռնագործների 18/23 հասցեում՝ <<ԶՊՄԿ>> ՍՊ ընկերության  սեփականության իրավունքով պատկանող /վկայական թիվ 2327997/ տարածքում, առանց համապատասխան թույլտվության կատարել է շինարարական աշխատանքներ. այն է՝ մետաղական կոնստրուկցիաների ժամանակավոր մոնտաժ,  այսինքն կատարել է արարք, որն առաջացնում է պատասխանատվություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն: Ելնելով վերոգրյալից  և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 33-րդ հոդվածով , 154-րդ հոդվածի 1-ին մասով , 219.1-րդ, 252-րդ, 281-րդ, 282-րդ և 305-րդ հոդվածներով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 53-րդ , 58-60-րդ հոդվածներով,  <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-26-րդ կետերով 

որոշում եմ ՝

1.     ԱԼԵԿՍԱՆԴՐ ՍԵՐԳԵՅԻ ԳՈՐՇԿՈՎԻՆ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով  նախատեսված խախտման համար, ենթարկել վարչական պատասխանատվության, կիրառել վարչական տույժ` նշանակել տուգանք`1500 000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

2.     Վարչական իրավախախտում կատարած անձի կողմից տուգանքը պետք է վճարվի Քաջարանի համայնքապետարանի 900315202151 հաշվեհամարին՝ սույն որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:

3.      Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ դատական  ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով։

4.     Սույն որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:

Սույն որոշման օրինակը սահմանված ժամկետում հանձնել Ալեկսանդր Գորշկովին ։

                                        


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                        
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner