Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>>  Հայաստանի Հանրապետության օրենքի  18-րդ հոդվածի 21-րդ կետով, հաշվի առնելով << ԿԱԼԳԱՐԻ>> ՍՊԸ-ի կողմից տրված անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին 
ՈՐՈՇՈՒՄ Է.
1.   ԼՕՏ 1.Քաջարան համայնքի վարչական տարածքում, ք. Քաջարան, Աբովյան փողոց 6/40 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող27.28ք.մ տարածքը /սեփականության վկայական N 29062020-09-0007/, օտարել հրապարակային սակարկություններով մեկնարկային գին սահմանելով 838000 /ութ հարյուր երեսունութ հազար/։
2.  Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: