Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀայաստանիՀանրապետությանօրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀօրենքի 20-րդհոդվածի 1-ինկետովև 36-րդհոդվածով, հաշվիառնելով «ԳԱԶՊՐՈՄԱՐՄԵՆԻԱ»ՓԲԸ-իկողմիցլիազորվածանձՄհերՇավարշիԲադալյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է.
1․ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող՝ ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարանի համայնք, ք. Քաջարան Գայի փողոց 2/2 հասցեում գտնվող 70,3քմ մակերեսով տարածքը (սեփ. իրավունքի գրանցման վկայական 1275854) 5 (հինգ) տարի ժամկետով, ամսական 84360 /ութսունչորս հազար երեք հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ վարձավճարով, վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» Փակ Բաժնետիրական Ընկերությանը՝ կանոնադրությամբ նախատեսվածգործունեությունըկազմակերպելունպատակով։
2․ Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
3․ Ուժը կորցրած ճանաչել Քաջարան համայնքի ավագանու 2020 թվականի ապրիլի 27-ի << Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող տարածքը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին>> թիվ 22-Ա որոշումը։