Ղեկավարվելով«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ և 85-րդ հոդվածների, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին»օրենքի 31-րդ,32-րդ և 33-րդ հոդվածների դրույթներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2026 թվականի բյուջեն` համաձայն №1,№2, №3, №4, №5 և №6 հավելվածների:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարին 2026 թվականի բյուջեի կատարման ընթացքում կատարել ավագանու որոշմանը չհակասող վերաբաշխումներ բյուջեի 20 տոկոսի չափով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: