Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Խանջյան փողոցի 12 շենքի թիվ 45 բնակարանի բնակիչ Նաիրա Հրաչիկի Գալստյանի դիմումը , համայնքի ավագանին որոշում է՝
1.Համայնքային սեփականություն հանդիսացող, Քաջարան համայնքի ք. Քաջարան Խանջյան փողոցի 12 շենքի, թիվ 45 բնակարանը անհատույց /նվիրատվության կարգով/ օտարել փաստացի տիրապետող անձին` Նաիրա Հրաչիկի Գալստյանին ։
2.Առաջարկել նվիրառուին՝ ապահովել սեփականության իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ գործառույթների և դրանց հետ առնչվող վճարումների իրականացումը:
3. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: