Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,<<Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին>> Հայաստանի Հանրապերության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2017 թվականի հունիսի 09-ի Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 34-րդ հոդվածով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լեռնաձորի գյուղական համայնքի ղեկավարի 2011 թվականի դեկտեմբերի 20-ի <<Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լեռնաձորի համայնքի Անդոկավան թաղամասում Ստելլա Հովհաննիսյանի տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տունը օրինական ճանաչելու և Ստելլա Հովհաննիսյանի սեփականությունը համարելու մասին>> N 18-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները ՝
ա/ Որոշման մեջ <<Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լեռնաձորի համայնքի Անդոկավան թաղամասում Ստելլա Հովհաննիսյանի տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տունը օրինական ճանաչելու և Ստելլա Հովհաննիսյանի սեփականությունը համարելու մասին>> բառերը փոխարինել <<Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լեռնաձորի համայնքի Անդոկավան թաղամասում Ստելլա Սեդրակի Հովհաննիսյանին, Նարե Հարությունի Հարությունյանին, Նելլի Հարությունի Հարությունյանին և Ալբերտո Հարությունի Հարությունյանին պատկանող տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տունը օրինական ճանաչելու և Ստելլա Սեդրակի Հովհաննիսյանի, Նարե Հարությունի Հարությունյանի, Նելլի Հարությունի Հարությունյանի և Ալբերտո Հարությունի Հարությունյանի սեփականությունը համարելու մասին>> բառերով։
բ/ Որոշման մեջ <<0,0688 հա>> թիվը փոխարինել <<0,0668 հա>> թվով։
գ/Որոշման մեջ <<150 քմ մակերեսով>> թիվը և բառերը փոխարինել <<150,8 քմ արտաքին /89,71 քմ ներքին / մակերեսով>> թվով և բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։