|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
23 դեկտեմբերի 2019 թվականի N 46-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով և 28-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» և «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով հաշվարկված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնային դրույքաչափը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի 2020 թվականի վարձատրության չափը՝ ամսական 440 000 (չորս հարյուր քառասուն հազար) դրամ: |
Կողմ -10 ՄԵՐՈՒԺԱՆ ԱԹԱՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ՍԱՍՈՒՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՄԱՐԻՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԱՐԻԿ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԿԱՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԿԱՐԻՆԵ ՄԱԿԻՅԱՆ ԷՐԻԿ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ԴԵՐԵՆԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|